06 01 2025

Իրանը զգուշացրել է Իսրայելին՝ հնարավոր լայնածավալ պատերազմի մասին

Իրանը զգուշացրել է Իսրայելին՝ հնարավոր լայնածավալ պատերազմի մասին

 

Իսրայելը կարող է լայնածավալ պատերազմ հրահրել, եթե Թեհրանի վրա ևս մեկ ռազմական հարձակում ձեռնարկի։ Այս մասին չինական CCTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ ընդգծելով իր երկրի հանձնառությունը դիվանագիտական ​​ջանքերին և Իսրայելի ցանկացած ագրեսիային պատասխանելու լիակատար պատրաստակամությունը։

«Հուսով եմ, որ Իսրայելը զերծ կմնա անխոհեմ գործողություններից, քանի որ դա կարող է հանգեցնել լայնածավալ պատերազմի»,- ասել է Իրանի դիվանագիտության ղեկավարը։

«Մենք հավատում ենք, որ բանականությունը, ի վերջո, կհաղթի և կկանխի այնպիսի գործողությունները, որոնք կարող են լուրջ հետևանքներ ունենալ»,- հավելել է նա՝ ընդգծելով տարածաշրջանային և միջազգային դաշնակիցների, այդ թվում՝ Չինաստանի հետ աշխատելու Իրանի հանձնառությունը՝ լարվածությունը թուլացնելու և խաղաղ կարգավորման հասնելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ