«2025 թվականին լրանում է 7 տարի։ 7 տարի շարունակ մենք ապրել ենք այս հոգնության մեջ, այս կռվի ու պայքարի մեջ, անընդհատ ծանրաբեռնված վախերի, սարսափների, տագնապների մեջ, ապրել ենք թշնամության և ատելության մեջ, մեկս մյուսին չհանդուրժելու մեջ, ստի հետ հաշտ լինելու մեջ։ Այս 7 տարվա ընթացքում փորձել են մեր մեջ խեղդել բարձրագույն արժեքները՝ հավատարմություն, հաստատ համոզում, ինքնության գիտակցություն, ճշմարտության, ազատության ձգտում, ի վերջո հաշտություն, ի վերջո այս պարտությունից հրաժարվելու և հաղթանակի տեսիլք»,- այս մասին հայրենակիցների հետ զրույց-ուղերձի ժամանակ ասել է Բագրատ Սրբազանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը