16 12 2024

Կտեսնեք՝ ձեր գլուխն ինչ կբերենք, եթե հանկարծ դահլիճը չլցվեց. ՇՊՀ-ում ուսանողներին շանտաժի են ենթարկում․ 168․am

Կտեսնեք՝ ձեր գլուխն ինչ կբերենք, եթե հանկարծ դահլիճը չլցվեց. ՇՊՀ-ում ուսանողներին շանտաժի են ենթարկում․ 168․am

Օրեր առաջ 168.am-ը գրել էր այն մասին, որ Շիրակի պետական համալսարանը (ՇՊՀ) դեկտեմբերի 18-ին իր հիմնադրման 90-ամյակը նշելու է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Միջոցառմանը մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը, բայց թատրոնի՝ 613 նստատեղ ունեցող դահլիճը ԲՈՒՀ-ի ղեկավարությանը ոչ մի կերպ չի հաջողվում լցնել, ու մեզ հետ կապ հաստատած ուսանողներն ասում էին՝ իրենց ստիպում են ներկա գտնվել միջոցառմանը։

Նյութը հրապարակվելուց հետո ՇՊՀ-ում ուսանողների նկատմամբ ռեպրեսիաները խստացվել են:

«Բոլոր ուսանողներին կանչում են ու ասում՝ եթե դուք չեկաք, մեծ խնդիրներ կունենաք քննությունների ժամանակ, լիկվիդներով էլ չեք ստանա, կրեդիտ պարտքեր կկուտակեք: Զեղչերով էլ մեծ խնդիրներ կստեղծենք: Ու կտեսնեք՝ ձեր գլուխն ինչ կբերենք, եթե հանկարծ դահլիճը չլցվեց»,- պատմեցին ուսանողները:

Դժվար թե ՇՊՀ-ի ղեկավարությունը չհասկանար, որ իրենց պարտադրանքը խնդրահարույց է, բայց թերևս առավել խնդրահարույց կլինի իրենց համար, եթե դահլիճն իրոք չլցվի:

Հետևապես ավելի լավ է՝ ուսանողները բողոքեն, քան Նիկոլ Փաշինյանի ցասմանն արժանանան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ