16 12 2024

ՊՆ-ն, ինչպես 44-օրյայի զոհերի դեպքում, չի տրամադրել 2024-ին զոհվածների ամբողջական թիվը. Yerkir.am

ՊՆ-ն, ինչպես 44-օրյայի զոհերի դեպքում, չի տրամադրել 2024-ին զոհվածների ամբողջական թիվը. Yerkir.am

Պաշտպանության նախարարությունը Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ չի  տրամադրել 2024 թվականի ընթացքում ոչ մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների հստակ թիվը, անուն-ազգանունները, տարիքը, զինվորական կոչումը և զոհվելու հանգամանքները` նշելով, որ «ՀՀ զինված ուժերում մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված (մահացած) զինծառայողների վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել է պաշտոնական հաղորդագրություններ, իսկ նրանց մահվան հանգամանքների վերաբերյալ տեղեկատվուևթյունն ստանալու համար անհրաժեշտ է դիմել վարույթ իրականացնող մարմիններին»:

Փաստենք, որ Փաշինյանի իշխանությունը, հակառակ մեր տասնյակ հարցումների, ջանքերի ու քայլերի, համառորեն թաքցրեց ու ոչ մի կերպ չտրամադրեց 44-օրյա պատերազմում զոհվածների ամբողջական անվանացանկը, զոհերի կոչումների, ծննդավայրի, զոհվելու վայրի և հանգամանքների մասին տեղեկությունները: Պատասխանը գրեթե միշտ նույնն էր ու համանման. հետևե՛ք պաշտոնական տեղեկատվությանը և պարբերաբար արված հրապարակումներին: Միայն այդքանը, և վերջ:

Ելնելով դրանից՝ կարող ենք թե՛ չհավատալ Փաշինյանի հրապարակած թվերին, թե՛ կասկածել, որ զոհերի իրական թիվը բոլորովին այլ է: Իսկ թե Փաշինյանի իշխանության այս վերաբերմունքը հայրենիքի պաշտպանների հանդեպ որքանո՞վ է բարոյական, արդյո՞ք դա նաև Փաշինյանի իշխանության՝ Արցախի հետքերը, հայ ժողովրդի գոյապայքարի տարեգրությունը ջնջելու քաղաքականության մի մասը չէ, թող դատի հասարակությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ