13 12 2024

Թուրքիան զբաղեցնում է անօդաչու թռչող սարքերի համաշխարհային շուկայի 65%-ը. Բայրաքթար

Թուրքիան զբաղեցնում է անօդաչու թռչող սարքերի համաշխարհային շուկայի 65%-ը. Բայրաքթար

 

Թուրքական «Baykar» ընկերության խորհրդի նախագահ Սելչուկ Բայրաքթարը (Էրդողանի փեսա) հայտնել է, որ Թուրքիան զբաղեցնում է անօդաչու թռչող սարքերի համաշխարհային շուկայի 65%-ը։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։

Ըստ նրա՝  այդ շուկայի գրեթե  60%-ը  պատկանում է միայն «Baykar» ընկերությանը ու ներկայումս աշխարհի ամենամեծ անօդաչու թռչող սարքերի խոշոր հարթակներում է տեղ գտել։

Ըստ Բայրաքթարի՝ «Baykar»-ը վերջին 3 տարվա ընթացքում համարվում է աշխարհի ամենամեծ անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերություն և ներկայումս 3 անգամ ավելի մեծ է, քան ամերիկյան ընկերություններինը։

Բայրաքթարը նաև նշել է, որ ընկերությունը սկսկել է արտադրել Թուրքիայի առաջին անօդաչու թռչող սարքերը դեռևս 2004 թվականից։

Անդրադառնալով «Bayraktar AKINCI»-ին՝ նա նշել է, որ այն ներկայումս  արտահանվում է շուրջ  10 երկիր, իսկ «Bayraktar TB2»-ը աշխարհում ամենաշատ արտահանված անօդաչու թռչող սարքն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ