13 12 2024

Լարված իրավիճակ Գումի շուկայում



Երևանի Գումի շուկայում վաղ առավոտից լարված իրավիճակ է: ՍԱՏՄ աշխատակիցներն ու կարմիրբերետավորները թույլ չեն տալիս մսավաճառներին բացել կրպակներն ու առևտուր սկսել՝ պատճառը ոչ սպանդանոցային մորթն է:

«Ես ապրում եմ Շիրակի մարզում, այնտեղ սպանդանոց չունենք, միսը բերել եմ Երևան՝ վաճառեմ, ուզում են առգրավեն, թե սպանդանոցի թուղթ չունեմ։ Ավելի լավ ա ինձ վառեմ, քան էս միսը տանեն։ Ուրիշ տարբերակ չունեմ, 15 օր առաջ 1 մլն-ի միս են ձեռիցս վերցրել, հիմա էլ 800 հազարի»,- ասաց մսավաճառներից մեկը։

Մսավաճառները բողոքում են, որ հենց Ամանորին ընդառաջ են ստուգումներ կատարվում:

Բերման ենթարկվեցին մսավաճառներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ