«Մեր պահանջները շատ են, ընդուպ աշխատանքային նորմալ պայմաններ։ Նույնիսկ զուգարան չունենք։ Միայն համազգեստի համար մենք վճարել ենք 12 հազար 500 դրամ, 5000 դրամ էլ կարճ ժիլետների համար։ Դա քաղաքապետարանին»,- լրագրողների հետ զրույցում ասաց գործադուլ անող ավտոբուսի վարորդներից մեկը։
Հիշեցնենք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում այսօր վաղ առավոտից գործադուլ է: Շատ ավտոբուսներ դուրս չեն եկել երթուղիներ, վարորդները բողոքում են իրենց աշխատանքային պայմաններից ու աշխատավարձային քաղաքականությունից:
«Մեզի գցել են կառավարության ու ուղևորների արանքը: Մենք իրենց բրոնիժիլետն ենք, ով հելնում է՝ շոֆերի վրա քիթումունաթ է անում, գիտեն շոֆերն է մեղավոր»,- ասաց մեկ այլ վարորդ։
Վարորդները նաև նշեցին. «Ուղևորը փողը չի տալիս, ասում ես՝ ուղեվարձը վճարի, ասում է՝ գնա, Նիկոլից ուզի, կամ գնա քաղաքապետից ուզի, ես ի՞նչ անեմ այդ մարդուն»:
«Հնդիկը բարձրանում է, 200 դրամ ցույց է տալիս, ասում է՝ չունեմ։ Ասում ենք՝ նստի։ Արդեն սովորել են։
Եթե իմ ազգը, ժողովուրդն այդ 100 դրամանոցը չունի՝ ասեմ, իջի, գնա։ Մարդը դասի է գնում, աշխատանքի, ասեմ՝ չունես, իջի, գնա»։
«Երեխան գիրկը նստում է, ասում է՝ 100 դրամանոց չունեմ, ասեմ՝ իջի, սառի։ Եթե ձեր խիղճը կհերիքի անեք, դուք արեք, մերը չի հերքում»։
Մեկ այլ վարորդ էլ նշեց. «Ուղեվարձն ուզում ես, ասում ա՝ գնա Նիկոլից ուզի»:
«Երևանում գոյություն չունի կանգառ։ Կանգնում ենք, մարդիկ սիգնալ են տալիս, հայհոյում են, մեր ու կնիկ են քրֆում, չիջնեմ, մի բան էլ ես ասեմ։ Թող կանգառները մաքրեն այդ մեքենաներից։ А տառ են գրել, թող գան ու տեսնեն՝ այդ A տառով կարողանո՞ւմ է տրանսպորտ աշխատի»։
Վարորդներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իր վարած ավտոբուսը փչացել է, քաղաքապետարանից խոստացել են, որ պարապուրդի համար կվճարեն, սակայն չեն վճարել։ Մոտ 20 օր չի աշխատել, որն իր մեղքով չի եղել։
«Խոստացել են, որ աշխատավարձը կբարձրացնեն, դա էլ չեն կատարել։ Արտաժամյան վճարում են ժամը 10։00-ից հետո, իսկ, ըստ պայմանագրի, ես աշխատելու եմ 12 ժամ, 2 ժամ հանգիստ։
Թող աշխատավարձերը բարձրացնեն ու պարապուրդը տան։ Հիմա ամիսներով նստում են տանը, ավտոբուսները չեն աշխատում, ու փող չեն ստանում։ Բա ո՞նց են ընտանիք պահելու»,-ավելացրեց մյուս վարորդը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը