ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամաններով նշանակվել են Երևան քաղաքում համայնքային ոստիկանության բաժինների նոր պետեր, հաղորդում է Shamshyan.com-ը:
Մասնավորապես, Վ․ Ղազարյանի հրամանով Երվանդ Նիկոյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ:
ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով Արթուր Մկրտչյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ։
Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով Ռուբեն Ներսիսյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ։
Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով Դավիթ Պետրոսյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի պետ։
ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով Անդրանիկ Շահբազյանը ազատվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Ավանի բաժնի պետ։ Նախկինում Ավանը եղել է բաժանմունք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը