Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 13:45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում՝ շրջանաձև խաչմերուկում գործող գազալցակայանում, ավտոմեքենա է պայթել:
Shamshyan.com-ի տեղեկություններով, դեռևս անհայտ հանգամանքներում, պայթել է գազալցակայանում եղած «Opel» մակնիշի ավտոմեքենան և նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան:
Շամշյանի տեղեկություններով՝ նշված գազալցակայանը պատկանում է ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի խնամուն՝ «Կոտայքի Ճանշին»-ի ղեկավարին:
Ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը պարզում են «Opel»-ի և գազալցակայանի սեփականատերերի ինքնությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը