14 10 2024

Այսօրվանից հաստատուն քայլերով գնում ենք դեպի խոր աշուն. Սուրենյան

Այսօրվանից հաստատուն քայլերով գնում ենք դեպի խոր աշուն. Սուրենյան

«Այսօրվանից հաստատուն քայլերով գնում ենք դեպի խորը աշուն»,-տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։

Կենտրոնի կանխատեսումների համաձայն, հոկտեմբերի 14-ին և 16-18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Հոկտեմբերի 15-ին գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ 

 Հոկտեմբերի 14-ին,  15-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում 16-18-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 2-4  աստիճանով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ