26 09 2024

Արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գևորգյանը նշանակվեց ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամ

Արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գևորգյանը նշանակվեց ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամ

 

ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ է նշանակվել ՀՀ Արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գևորգյանը: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստին։

Հիմնավորման մեջ նշվում է, որ այդ հանձնաժողովի անդամ էր արդարադատության փոխնախարար Մկրտչյանը, ով սակայն այս տարվա ապրիլին ազատվել է պաշտոնից:

Դրանով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկել նոր անդամի, ով կներկայացնի արդարադատության նախարարությունը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ