12 09 2024

Քանի դեռ փոխադարձ համաձայնություն կա գործատուի և աշխատողի միջև, թվայնացումը մեզ չի փրկի․ Մանասերյան



Քանի դեռ փոխադարձ համաձայնություն կա գործատուի և աշխատողի միջև, թվայնացումը մեզ չի փրկի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, «Մեդիա կենտրոնում» անցկացված «Աշխատանքային պայմանագրերի թվայնացում․ աշխատանքային խախտումների իրական լուծո՞ւմ, թե՞ կոսմետիկ բարեփոխում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։

«Նվազագույն աշխատավարձը ֆիքսում են, պայմանավորվում՝ մնացածը ստանում են։ Երբ մենք ունենք գործատու աշխատող հարաբերություններ, որտեղ աշխատողն ինքն էլ համաձայնում գործատու հետ չգրանցել իրեն՝ որպես աշխատողի, կամ չգրանցել այն աշխատավարձը, որն ինքը պետք է ստանա, մենք այստեղ ոչ թե միայն օրենսդրությունը մշակելու խնդիր ունենք, այլև պրակտիկայի, իրավագիտակից քաղաքացի ունենալու»,- ասաց Մանասերյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 



 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ