06 09 2024

Խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է արձանագրվել. Ոստիկանություն

Խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է արձանագրվել. Ոստիկանություն

Վերջին շրջանում խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է արձանագրվել, ինչի մասին ՆԳՆ ոստիկանությունն արդեն իսկ զգուշացրել է քաղաքացիներին:

Ըստ խարդախության այս նոր մեթոդի՝ քաղաքային հեռախոսահամարներին անհայտ անձանց կողմից զանգեր են ստացվում, որ այլ երկրում գտնվող հարազատը իբր վթարի է ենթարկվել կամ իբր վրաերթի է ենթարկել մարդու, և բուժման համար անհրաժեշտ է շտապ գումար փոխանցել: Հիշյալ զանգերից հետո տվյալ քաղաքացիների բնակարաններ անձինք են այցելում և նրանցից խաբեությամբ գումար վերցնում:

Խարդախության այս նոր ձևը շարունակվում է, ամեն օր ոստիկանությունում ահազանգեր են ստացվում: Ուստի ՆԳՆ ոստիկանությունը վերստին զգուշացնում և հորդորում է՝ խարդախության զոհ չդառնալու համար չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը և հավաստիությունը ստուգել ծանոթ-բարեկամներից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ