Արարատի մարզի Վեդի համայնքի բնակչուհի Քրիստինե Մահլամյանն այսօր փորձել է ինքնահրկիզվել Գլխավոր դատախազության շենքի դիմաց, սակայն, ոստիկանները կանխեցին այն։
«Օրագիր Նյուզ»-ի հետ զրույցում ասաց, որ խաբեությամբ և իշխանությունների հետ կապերն օգտագործելով իրենց ազգականը սեփականաշնորհել է իրենց պատկանող տունը։ Երբ այդ մասին սկսել է բարձրաձայնել, դիմել դատարան, իրեն են սկսել վախեցնել և խոշտանգել։
«Օգոստոսի 16-ին Երևանում, ինչ-որ հանցագործություն է կատարվել, որը բերեցին և վերագրեցին ինձ։ Սեպտեմբերի 2-ին ինձ բերման ենթարկեցին Արաբկիրի բաժին, մազերիցս քաշեցին, ծեփեցին պատերին, նկարեցին, նկարն ուղարկեցին ինչ-որ մեկին, այնուհետև մարմանավաճառներին բերում, շարում են, հետո մատնացույց են անում ինձ, թե իբր ես եմ հանցագործությունն արել»,- պատմեց քաղաքացին։
Նրա խոսքով՝ այս ամբողջ ընթացքում բացահայտել է, որ նշված գործերի հետևում կանգնած են բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք հովանավորում են այս ապօրինի գործընթացը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը