23 07 2024

Մեծ թվով ոստիկաններ են տեղափոխվել Թալին-Երևան ժանապարհահատված․ «Հրապարակ»



Թալին-Երևան մայրուղու Թալինի հատվածում լարված իրավիճակ է։ Այդ մասին տեսանյութ է տարածել «Հրապարակ»-ը։ Ճանապարհի հարակից գյուղի բնակիչները փակել են հյուսիս-հարավ ճանապարհը՝ պահանջելով  կամուրջ կառուցել, քանի որ իրենց հինգ գյուղ տանող ճանապարհ չկա:

Ճանապարհի այդ հատված են տեղափոխվել մեծ թվով ոստիկաններ: Վերջիններս փորձեցին  ուժով բացել ճանապարհը, հրմշտոց սկսվեց։

Գյուղացիներից մեկը նստեց ասֆալտին և ոստինանին ասաց՝ դե ծեծի:

Ոստիկանն էլ արձագանքեց՝ վիճակդ նայի։

Ոստիկանները խոստացան, որ գյուղի դահլիճում հանդիպում կկազմակերպեն մարզպետարանի պատասխանատուների հետ, սակայն դրանից հետո էլ գյուղացիները չբացեցին ճանապարհը։

Լարված իրավիճակի արդյունքում ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ