09 07 2024

Իշխանությունները երբևէ մեր ակցիաներին լուրջ չեն վերաբերվել, մեզ հետ կոնտակտի նշույլներ էլ չկան. Արցախցի կին



Արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ պահանջելով ճնշել Բաքվին ու կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի և 2023թ. նոյեմբերի 17-ի որոշումները՝ մշակութային ժառանգության պահպանումը և արցախցիների անարգել վերադարձը Արցախ։

«Ադրբեջանը ոչնչացնում է մեր Արցախում ապրելու, մեր հայրենիք լինելու հետքերը, որպեսզի մենք ընդհանրապես չխոսենք վերադարձի մասին: Միջազգային հանության լռությունը նպաստում է նրան, որ իրենք ինչ ուզում՝ անում են: Հադրութում, որ 6000 տարի որևէ ադրբեջանցի կամ թուրք չի ապրել՝ հիմա մզկիթ են կառուցում»,- լրագրողների հետ զրույցում ասաց տեղահանված արցախցի կինը:

Նշենք, որ Միջազգային դատարանը նաև պարտավորեցրել էր Ադրբեջանին պահպանել Արցախի բնակիչների սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ