Տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանը Բերքաբերում խախտել է պայմանավորվածությունը:
Իջևան համայնքի Բերքաբեր գյուղի բնակիչներից տեղեկացա, որ սահմանազատման գործընթացում ադրբեջանական կողմը խաբել է,Ղզըլ Հաջիլի գյուղի մատույցներից հայկական մեկ դիրքը նահանջել է, դրա փոխարեն հայկական տարածքի մոտակա մի դիրքից ադրբեջանական զինուժը պետք է նահանջեր, սակայն չի նահանջել, մինչ այժմ էլ այնտեղ է տեղակայված»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը