Հունիսի 9-ի հանրահավաքն առանցքային է լինելու։
Այս մասին Սոթքում՝ հավաքի ժամանակ, ասել է Բագրատ Սրբազանը։
«Կարևոր է, որ այդ հանրահավաքը բազմամարդ լինի, իսկ թե ինչու է դա կարևոր, ես տեղում կտեղեկացնեմ։ Կլինի նախապատրաստություն մեր հաջորդ քայլին, և հույս ունեմ՝ հաղթական քայլի։
Առաջին փուլն այն էր, երբ մենք Կիրանցից եկանք Երևան և մարդկանց հավաքեցինք մեր շուրջը։
Երկրորդ փուլը սկսվեց մայիսի 9-26-ը, երբ բազմաթիվ հանդիպումներ ունեցանք տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների հետ։
Մայիսի 26-ից հետո սկսվեց երրորդ ու վճռական փուլը, երբ գնում էինք պետական հիմնարկներով ու արձանագրում՝ այդ մարդիկ ոչ միայն չեն աշխատում, այլև թշնամի են։ Մենք արձանագրել ենք, որ դրանք բոլորը ծառայում են մեկ մարդու քմահաճույքներին»,-հայտարարել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը