06 05 2024

Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան հեռուստատեսությունը»

Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան հեռուստատեսությունը»

 

«Ադրբեջանական պաշտոնական կայքը՝ Oxu.Az նշում է, որ Մայիսի 1-ին Ադրբեջանում բացվել է «Արևմտյան Ադրբեջան հեռուստատեսության» շենքը։ Այս մասին ահազանգում է Monument Watch-ը։

«Հիշեցնենք, որ Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջան» ասելով, նկատի ունեն ներկայիս Հայաստանի ողջ տարածքը։ Այս միտքը շենքի բացման արարողության ժամանակ հաստատել է «Արևմտյան Ադրբեջան համայնքի» վարչության նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեքբերլին։

 

Նրա խոսքով՝ հեռուստաալիքը «հետապնդում է վեր հանել հայրենի հողերից վերջին 200 տարիներին ադրբեջանցիների տեղահանման և Արևմտյան Ադրբեջանում ադրբեջանական ժառանգության ոչնչացման մասին ճշմարտությունը։ Հեռուստաալիքը ակտիվորեն պաշտպանելու է «բնիկ հողեր» ադրբեջանցիների խաղաղ և անվտանգ վերադարձի ապահովմանն ուղղված ջանքերը»։ Պետպատվերով աշխատող այս հեռուստատեսությունը հեռարձակելու է 3 լեզվով՝ ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն։

Հեռուստաալիքը եթեր դուրս կգա շաբաթը վեց անգամ երկու ժամով, երեք անգամ ադրբեջաներեն և երեք անգամ՝ ռուսերեն։ Բացի այդ, շաբաթվա ընթացքում եթեր դուրս կգա կեսժամյա տեսություն անգլերեն։ Հավելենք, որ մինչ հեռուստատեսության պաշտոնական բացումը, ադրբեջանական մեդիա տիրույթում բազմաթիվ նոր հարթակներ են ստեղծվել «Արևմտյան Ադրբեջան» անվանումով, որոնք նույն քարոզչական թեզն են առաջ քաշում 

Իսկ հեռուստատեսությունը ունեցել է և շարունակում է ունենալ յութուբյան ալիք, որտեղ բազմաթիվ տեսանյութեր կան Հայաստանի տարածքը որպես ադրբեջանական ներկայացնելու, ռասսայական խտրականություն տարածելու և հայկական մշակույթը որպես աղվանական և թյուրքական ներկայացնելու։ Մեր արձագանքը Հայաթափման, հայերին իրենց պատմական հայրենիքում ցեղասպանելու և բռնի տեղահանության քաղաքականությանը զուգահեռ Ադրբեջանը շարունակում է տարածքային, պատմական և մշակութային հավակնությունների քաղաքականությունը ՀՀ սուվերեն տարածքի, հայ ժողովրդի պատմական հայրենիքի և մշակութային ժառանգության նկատմամաբ։ Սրանք անընդունելի գործողությունների ամբողջություն են, որոնց նպատակը հայկական հետքի բնաջնջումն է։

«Արևմտյան Ադրբեջան» նորաստեղծ եզրույթի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ Ռուբեն Գալիչյանի հետևյալ հոդվածում «Արևմտյան Ադրբեջան»ադրբեջանական կեղծիքի մասին կարող եք կարդալ նաև Արցախի մշակութային ժառանգաթյան մշտադիտարկում կայքի հետևյալ հոդվածներում․

«Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ «Արևմտյան Ադրբեջանի» մշակութային ժառանգության ոչնչացման կանխման առաջարկով, «Պատմական-մշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձեր», «Երևանը, Սևանն ու Սյունիքը Ադրբեջանը հռչակում է որպես «ադրբեջանական ժառանգություն», «Ադրբեջանի հանրապետության ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումը»»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ