«Մեզ ասում են գործակալ, չգիտեմ էլ ինչ։ Ինչ ուզում են ասում են։ Վստահ եմ, որ պարոն Սուրեն Պետրոսյանին էլ են ասում, մյուս պայքարող տղերքին էլ են ասում, հոգևորականներին էլ, բոլորին էլ»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Ոսկեպարի հատվածը փակած քաղաքացիներին դիմեց Տավուշի թեմի հոգևոր հովիվ Բագրա Սրբազանը՝ արձագանքելով իրենց հասցեին հնչած մեղադրանքներին։
Նա հայտարարեց, որ սադրանքների չպետք է տրվել, որ իրենց պայքարը ճշմարտության համար է։
«Շատ հանգիստ եմ, առաջ կարող է ինձ լավ չգայի, բայց քանի որ մեր անելիքը ճշմարտության մասին է և իրենք ստի ու սատանայի, փողի ծառայողներ են,հանգիստ եմ տանում։ Էդ մարդիկ, որ սրանից-նրանցի փող են վերցնում և աջից ու ձախից ծառայում են, թե՛ մարմնով են ծառայում, թե՛ հոգով, մտքով են ծառայում, թե՛ ընտանիքներով և կենասգրությամբ են ծառայում՝ կարծում են, որ բոլոր մնացածներն իրենց նման են»,-հայտարարեց Բագրատ Սրբազանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը