Մարդկանց խաբելով սահմանազատում փորձեցին անել, բայց մարդիկ հասկացան ոտքի ելան. տավուշեցի
Մարդկանց խաբելով սահմանազատում փորձեցին անել, բայց մարդիկ հասկացան ոտքի ելան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց տավուշեցի մի տղամարդ։
Նա նշեց, որ իշխանությունները Կիրանցի ժողովրդին այլ բան են ասել, Ոսկեպարի ժողովրդին այլ, Բերքաբերին՝ այլ։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երեկ տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Մեր արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս - Բաղանիս Այրում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա, Կիրանց - Խեյրումլի և Բերքաբեր - Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին:
Հանդիպումից հետո բնակիչները փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը