10 04 2024

Սրանց ռադ անելը անվտանգության ու խաղաղության գլխավոր երաշխիքն է․ վերլուծական

Սրանց ռադ անելը անվտանգության ու խաղաղության գլխավոր երաշխիքն է․ վերլուծական

7or.am-ը գրում է․ ԱԺ–ում Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր կառավարության գործունեության ծրագրի իրականացումը 2023–ին։ Եթե համեմատենք ծրագիրն ու իրականությունը, ապա Նիկոլ Փաշինյանն անվտանգության, Արցախի և այլ հարցերում 180 աստիճանով շեղվել է ծրագրից։ Դա տեղի է ունեցել լավագույն դեպքում անգրագետ կառավարման կամ վատագույն դեպքում՝ դավաճանական քաղաքականության արդյունքում։

Այսօր Նիկոլ Փաշինյանը շարունակում էր իր «խաղաղասիրական» քարոզը՝ հայտարարելով, որ եթե, օրինակ, Տավուշի մարզում Ադրբեջանին հողեր չհանձնենք, ապա պատերազմ կլինի։ Ինքը պատերազմ ասելով միանշանակ ենթադրում է, որ հայկական կողմը պարտվելու է, բայց դա դեռ մի կողմ դնենք։

Նիկոլը նաև ասում է, որ եթե տարածքները հանձնենք, ապա չկա երաշխիք, որ դրանից հետո Ադրբեջանը չի հարձակվի, բայց ամեն դեպքում պետք է տանք, որ Ադրբեջանի հարձակման պարագայում բողոքելու, այսպես կոչված, լեգիտիմ իրավունք ստանանք։

Նիկոլի վարած քաղաքականությունը բացահայտ հանցագործություն է և սպառնալիք մեր երկրի համար։ Նիկոլենք մի կողմից հայտարարում են, որ Ադրբեջանը ՀՀ–ից 200 քառակուսի կիլոմետր է օկուպացրել, մյուս կողմից այդ հարցը չեն դարձնում քննարկման առարկա, այլ համաձայնում են Տավուշում տարածքներ զիջել՝ յենիչերիական էնտուզիազմով հիմնավորելով այդ տարածքների ադրբեջանական լինելը։

Սրանց ռադ անելը անվտանգության ու խաղաղության գլխավոր երաշխիքն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ