«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։
Երևանում մարտի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ի գիշերը, 31-ին, ապրիլի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 10-13մ/վ արագությամբ:
Հանրապետության տարածքում մարտի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ի գիշերը, 31-ին, ապրիլի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, մարտի 30-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 29-ից ապրիլի 1-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը