20 01 2024

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Երևանում հունվարի 20-ի և 24-ի ցերեկը, 21-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ի ուշ երեկոյան, 22-23-ին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։

Հանրապետության տարածքում հունվարի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունվարի 21-ին կեսօրից հետո, 24-ի ցերեկը առանձին շրջաններում, 22-23-ին, 24-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնաային շրջաններում՝ ձյուն և մառախուղ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, հունվարի 20-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբաւր կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում  14-16 աստիճանով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ