25 03 2024

Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի. ԱԳՆ

Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի. ԱԳՆ

Համաձայն պաշտոնական հաստատման՝ մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Հիշեցնենք, որ «Ռեգնում» լրատվական գործակալությանը  հայտնել էր. «Կրոկուս Սիթի Հոլլ»-ի համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Լիլիթ Իսրայելյանն անհետ կորել էր։ Լիլիթի ընտանիքը «Ռեգնում» գործակալությանը հայտնել է, որ զույգը մահացել է ահաբեկչության ժամանակ։

«Ցավոք, Լիլիթն ու Վուգարը մահացան։ Մեզ հենց նոր ասացին Լիլիթի մասին։ Մեզ համար շատ դժվար է»,-ասել են ընտանիքից։

33-ամյա Լիլիթ Իսրայելյանն ու նրա ամուսինը՝ Վուգար Հուսեյնովը վաղուց էին երազում խմբի համերգի գնալ։ Այդ օրը նրանք ընտանիքին զգուշացրել են, որ մի քանի ժամով ցանցից դուրս են լինելու, որպեսզի ոչ ոք իրենց չխանգարի։

«Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության մասին առաջին հաղորդումներից հետո նրանց երկուսի հեռախոսներն էլ դադարել են պատասխանել զանգերին։ Մարտի 23-ի առավոտյան հարազատները Վուգարին հայտնաբերել են մահացածների հրապարակված ցուցակներում, Լիլիթը համարվում էր անհայտ կորած»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ