Ոսկեպարի և Բաղանիսի, Նոյեմբերյանի, Ոսկևանի բնակիչները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո քննարկում են անցկացրել և պատրաստակամություն հայտնել փակել ճանապարհները, կազմակերպել ինքնապաշտպանություն Տավուշի մարզի գյուղերը Ադրբեջանին հանձնելու դեպքում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ոսկեպարի դպոցի զինղեկ Նվեր Բեգլարյանը:
«Մեր գյուղերի բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանությոն կազմակերպել, չենթարկվել Նիկոլի որոշմանը և թիկունք կանգնելով զորքին, թույլ չտալ Ադրբեջանի առաջխաղացումը, որովհետև փաստը մնում է փաստ, որ վտանգավոր է նման բան թույլ տալը: Փաշինյանին մի քանի հոգու կողմից հարց տրվեց, որ դա վտանգավոր է ոչ միայն Հայստան- Վրաստան ճանապարհի փակման, այլ նաև Ոսկեպարի ու մի շարք գյուղերի անվտանգության համար:
Փաշինյանը, ի պատասխան դրան, ասաց, որ մենք գնում ենք խաղաղության, եթե չգնանք խաղաղության Ադրբեջանը պատերազմ կսկսի Հայաստանի դեմ: Քանի, որ գիտեր՝ մեր ժողովուդրը Ադրբեջանից վախեցողը չի, Փաշինյանը ասաց, որ եթե խելոք չմնանք, Ադրբեջանի դեմ ոտնձգություն անենք, Թուրքիան կհարձակվի մեր վրա, այսինքն վախեցնելու միջոց է գտել էլի, որ եթե Ադրբեջանից չեք վախենում, Թուրքիայից վախեցեք»- պատմեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը