Այսօր՝ փետրվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ից 20։40-ն ընկած ժամանակահատվածում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը «Մուրացան» մանկական հիվանդանոց և «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել մեծ թվով քաղաքացիների։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ այդ քաղաքացիները տեղափոխվել են Նուբարաշեն վարչական շրջանից, 6 երեխա, որոնց տարիքները 3, 4, 5, 7, 10 և 14 է, տեղափոխվել են «Մուրացան» բժշկական կենտրոն, նրանցից մի մասի վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ մեկինը՝ ծանր, իսկ 7 հոգի էլ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, ովքեր մեծահասակներ են։
Պարզվել է, որ նշված անձինք տեղափոխվել են 5-րդ փողոցի տներից մեկից, որտեղ հյուրասենյակում մասնակցելիս են եղել խնջույքի արարողությանը, որտեղ նաև տեղադրված է եղել փայտե վառարան։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է նշված անձինք ունեցել են սննդային թունավորում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը