05 02 2024

Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը մարտին համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն, հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Շահրամ Իրանին։

«Մյուս երկրները նույնպես հրավիրվել են մասնակցելու Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ ռազմածովային զորավարժություններին, որոնք կանցկացվեն տարվա վերջում»,- հրամանատարի խոսքը մեջբերում է Fars լրատվական գործակալությունը:

Նա նշել է, որ Իրանի համար զորավարժություններն անցկացվում են մշակելու գործողություններ՝ «Իսլամական Հանրապետության, Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջանի երկրների շահերի և տնտեսական ռեսուրսների անվտանգությունն ապահովելու նպատակով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ