01 02 2024

Վրացական համարներով մեքենաների մաքսային ձևակերպման որոշ փոխհատուցում կտրվի

Վրացական համարներով մեքենաների մաքսային ձևակերպման որոշ փոխհատուցում կտրվի

Կառավարության այսօրվա՝ փետրվարի 1-ի նիստում որոշվել է վրացական համարներով 2648 մեքենայի մաքսային ձևակերպման համար տրամադրել  7,5 մլն դրամ փոխհատուցում։

Փոխհատուցումները կիրականացվեն մինչև 2023-ի դեկտեմբերի 27-ը ներառյալ կատարված գործարքների մասով, իսկ 28-ի, 29-ի և 30-ի փոխհատուցումներն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է 2024 թվականի պետական բյուջեով նախատեսել շուրջ 515.6 մլն դրամ:

Մինչ այս պահը փաստացի փոխհատուցվել է 2488 ավտոմեքենայի մասով, իսկ 160 ավտոմեքենայի մասով չի փոխհատուցվել 515.6 մլն դրամ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ