28 01 2024

Ձնամաքրման աշխատանքները չկատարելու պատճառով պաշտոնանկություն է եղել. «Ժողովուրդ»

Ձնամաքրման աշխատանքները չկատարելու պատճառով պաշտոնանկություն է եղել. «Ժողովուրդ»

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ մայրաքաղաքի առատ ձյան ու չիրականացված աշխատանքների հետևանքով քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանն ազատվեց պաշտոնից:

Ըստ մեր աղբյուրի՝ Բագրատ Աղաջանյանին կփոխարինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Սաշա Կատվալյանը, որը ժամանակին զբաղեցնում էր նաև Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը:

Նշենք, որ Սաշա Կատվայլանը և այլ ՔՊ-ականներ դեռևս նախորդ տարվա աշնանն իրավապահների կողմից բերման էին ենթարկվել գնումների գործընթացը ոչ պատշաճ կատարելու կասկածանքով:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս պահին քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Սաշա Կատվալյանը և Բագրատ Աղաջանյանը քաղաքապետարանում են:

ArmLur.am-ը այս նշանակաման մասով զրուցեց Սաշա Կատվալյանի հետ: Վերջինս հայտնեց, որ նա այժմ տանն է, քաղաքապետարանում չի եղել: Ինչ վերաբերվում է նոր պաշտոնին իր նշանակամնաը, ապա նա հայտնեց, որ պաշտոնական նշանակումները մասին տեղեկացվում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում: Կատվալյանը նաև անդրադարձավ այն հրապարակումներին, որ իրեն իրավապահները բռնել էին և տարել, նա նշեց, որ իրեն երբևէ բերման չեն ենթարկել, որևէ գործով չի անցնում և առհասարակ չի հարցաքննվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ