12 01 2024

Այստեղով Ավինյանենք են անցել. Նարինե Կիրակոսյան



Լրագրող Նարինե Կիրակոսյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ.

«Որքան հայտնի է, այսպես կոչված՝ «քաղաքային իշխանությունը» որոշում ունի, որի համաձայն, պիտի բնակելի շենքերին մերձակա բոլոր ցանկապատները ոչնչացնի: Ու ոչնչացնում են: Սա կոնկրետ Դավիթաշեն թաղամասում է: Քաքաղի ավինյանական իշխանությունը բռնել ու քարուքանդ է արել Տիգրան Պետրոսյան փողոցի՝ 2-րդ թաղամասի բնակելի շենքերից մեկի դիմաց եղած պերտեզիկները, ավելի շուտ՝ ցանկապատներն են ջարդուխուրդ արել:
Պարտեզներ, որոնք բնակիչները ստեղծել ու ձևավորել են տարիներ շարունակ, կանաչապատել, բաղեղապատել, իրենց դիմաց բացվող տեսարանը գեղեցկացրել, հարդարել: Բայց այս իշխանությունները նման մանիա ունեն, երբ մի գեղեցիկ, տարիներով արված գործ տեսնում են, պիտի պարտադիր ապականեն, քանդեն, ավիրեն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ