04 01 2024

Արդեն 3000 քաղաքացի խոստովանել է, որ վարձով բնակարան է տալիս

Արդեն 3000 քաղաքացի խոստովանել է, որ վարձով բնակարան է տալիս

2023 թվականի դեկտեմբերի դրությամբ 3,000 քաղաքացի հայտարարագիր է ներկայացրել, որ վարձակալական հարաբերություններ ունի:

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Եթե բնակարանը վարձակալության հանձնողը ինչ-ինչ պատճառով պատշաճ պայմանագիր չի կնքել, ժամով կամ օրով է տալիս վարձակալության, հայտարարագրի ձևանմուշ ենք մշակել, որպեսզի կարողանան դեկտեմբերի 1-ից մինչև փետրվարի 1-ը ներկայացնեն հայտարարագիրը»,-նշեց ՊԵԿ նախագահը։
 
Նա ընդգծեց, որ բոլոր այդ քաղաքացիներն արդեն պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։

Հիշեցնենք` 2023 թվականի դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված փոփոխությունները, որոնց համաձայն` վարձակալությունից ստացած եկամտից պետությանը հարկ չվճարողների համար սահմանվել է տուգանք` գույքի արժեքի 5%–ի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը։ Իսկ 1 տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում տուգանքը կկրկնապատկվի, բայց չի գերազանցի 1 մլն դրամը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ