23 12 2023

Պաստառներ՝ Արցախի գերեվարված ղեկավարության լուսանկարներով․ ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի հայտարարությունը

Պաստառներ՝ Արցախի գերեվարված ղեկավարության լուսանկարներով․ ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի հայտարարությունը

Շաբաթներ է անցել Արցախի Հանրապետության բռնի հայաթափումից, մինչդեռ ՀՀ գործող իշխանությունները ոչ միայն միլիարդավոր դրամներ արժեցող տոնական պատրաստություն են տեսնում՝ փորձելով ստեղծել տպավորություն, թե արտասովոր ոչինչ չի եղել, այլև կատաղի կերպով պայքարում են ՀՀ-ում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեության դեմ։

Հաշվի չնստելով կրած կորուստների ծանրության հետ, արհամարելով գերիների՝ Բաքվի բանտերում գտնվելու հանգամանքը, նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու և ապրումակցման փոքր-ինչ մոտեցումներ որդեգրելու փոխարեն, իշխանությունները փորձում են երկրով մեկ տոնական մթնոլորտ ստեղծել։

Արհեստականորեն հասարակությանը հրամցվող և աշխարհին ցուցադրվող տոնական տրամադրությունները հակաբարոյական հերթական քայլն է արյան, պարտության և կորուստների խորհրդանիշ հայաստանյան իշխանության կողմից։

Այս փուլում հակաբարոյական, հակազգային և հակապետական մոտեցումների մատնանշումից զատ, կարևոր է արձանագրել խոշոր գումարների նպատակադրված դուրսգրման և մսխման հանգամանքը՝ բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները լուծելու, նրանց համար արժանավայել պայմաններ ապահովելու, մայր հայրենիքում պահելու և երկրի պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ կենսական քայլեր ձեռնարկելու փոխարեն։

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն

23.12.2023 թ.

ք. Երևան

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Քաղաքական 07 10 2021

Ոստիկանությունը պահանջել է ակցիայի ընթացքում բարձրախոս չօգտագործել. ՀՅԴ ՆԱՈՒՄ֊ը չի կատարելու պահանջը

 ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ակցիա է նախատեսում կառավարության շենքի առջև

Orphus համակարգ