Ռուս-վրացական սահմանին գործող «Վերին Լարս» անցակետում անցման իրենց հերթին է սպասում ավելի քան 1,6 հազար բեռնատար։
Անցակետը փակ էր եղանակային պայմանների պատճառով։
Այս մասին, Sputnik Գրուզիայի փոխանցմամբ, ասվում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքում։
Անցումը ձնահոսքի բարձր ռիսկի պատճառով փակ էր կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար դեկտեմբերի 17-ի երեկոյան և վերաբացվել է դեկտեմբերի 18-ի առավոտյան մաքրման աշխատանքներից հետո։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը