07 12 2024

Վերին Լարսի անցակետը հատելու հերթում սպասում է 1,246 հայկական բեռնատար

Վերին Լարսի անցակետը հատելու հերթում սպասում է 1,246 հայկական բեռնատար

 

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը հատելու համար սպասում է ավելի քան 1,200 հայկական բեռնատար։ Տեղեկությունը հայտնում են Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։

Ընդհանուր առմամբ, տարբեր երկրներից 4,486 տրանսպորտային միջոց է սպասում «Վերին Լարս» անցակետը հատելուն: Դրանցից 1,246-ը հայկական են։

Նշենք, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն վատ եղանակի պատճառով բեռնատարների կուտակումները պահպանվում են:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ