20 12 2023

Լոդկեքը ջարդել են, մարդկանց ծեծել ու տարել են կարմիր բերետավորները. նորատուսցի



«Լոդկեքը ջարդել են, մարդկանց ծեծել ու տարել են կարմիր բերետավորները. ժողովուրդն ինչո՞վ ապրեն, 90-ականններից  մարդիկ  Սևանա ծովով են ապրում, իսկ էսօր ապրելու միջոց չունեն, մարդիկ պետք ա հաց հայթայթեն, որ սահմանում ծառայող իրենզ զինվորներին հաց տանեն , սահմանում հաց տալիս ե՞ն»,-լրագորղների հետ զրույցում ասաց նորատուսցի ձկնորսը:

 Հիշեցնենք, որ երեկ գիշերվանից մի քանի գյուղերի ձկնորսներ հավաքվել են Նորատուս գյուղում և պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել՝ փակելով Երևան-Սևան մայրուղին: Ոստիկանությունը, որ արդեն 3 օր է հերթապահում է՝ ձկնաորսների և ջրային պարեկների միջև բախումները կանխելու համար, գյուղից դուրս եկողներին բերման են ենթարկել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ