Դեկտեմբերի 11-ին գիծ է դուրս եկել 1 շարժակազմ 3 վագոնով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ ևս 3 վագոնով 1 շարժակազմ գիծ դուրս կգա դեկտեմբերի 25-ին, իսկ երրորդ շարժակազմն արդեն պատրաստ կլինի 2024 թվականի հունվարի 15-ին։
«Դեպոյում շինարարական աշխատանքներն ավարտված են արդեն: Փոխարինվել են 5800 քմ տանիքները, 650 հատ պատուհան և 11 հատ էլեկտրական դարպաս»,- ասաց Բաբկեն Սեդրակյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը