ԽՍՀՄ տարածքում ամենամեծ ներկայացված Ամերիկյան դեսպանատան առնթեր 2500 ՀԿ-ներ՝ դրամաշնորհներ, գումարներ հայ երիտասարդներին, հայ հասարակությանը համոզել են, որ Հայաստանը կարող է ապրել առանց Ռուսաստանի։ Նման հայտարարություն է արել ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը։
Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, «Ռուսաստան-Հայաստան» առաջին հանրային ֆորումի բացման ժամանակ խորհրդարանականը կոչ է արել Հայաստանին չկրկնել հետխորհրդային երկրների սխալները, որոնք փորձում էին ստանալ ամեն հնարավորը Ռուսաստանից և միաժամանակ ստանալ ամեն ինչ Եվրոպայից։
«Երբ Ղարաբաղում ընթանում էր վերջին պատերազմը, իմ աշխատասենյակում բառացիորեն ամեն շաբաթ Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ էին լինում, ովքեր ասում էին. «Զանգեք, ասեք, մի բան արեք, դադարեցրեք պատերազմը, մեր տղաները մահանում են, նրանց դագաղներով բերում են ճակատից»։ Իսկ այսօր այս պատգամավորներն այլեւս չկան՝ ընդհանրապես, ոչ ոք։ Հիշեցնեմ, որ այն ժամանակ արյունալի պատերազմը դադարեցրեց հենց Պուտինը»,- ասել է Պետդումայի փոխխոսնակը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը