12 12 2023

Այս նախագիծը որոշակի ժամանակավրեպություն ունի. Սեյրան Օհանյան



ԱԺ-ն քննարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և ՀՀ  քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որը հեղինակել է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը:  Նախագծի վերաբերյալ դիտարկումներ արեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ նշելով.

«Եթե այս նախագիծը մենք ընդունեինք նախկինում կամ այնպիսի իրավիճակում, որում հայտնված չէր լինի Հայաստանը,  միգուցե, ընդունելի լիներ, քանի որ որոշակի հարցեր այն կարգավորում է,  բայց Հայաստանի հանրապետության  այս իրավիճակում գտնվելու պարագայում,  նկատի ունեմ  ռազմաքաղաքական իրավիճակը, պատերազմի վերսկսման հնարավոր տարբերակները, հնարավորություն է տալիս  այլ որոշումներ ընդունել, որպեսզի ավելի խստացված լինի զինվորական ծառայության մասին պատկերացումները: Այս նախագիծը որոշակի ժամանակավրեպություն ունի, մինչև առաջինից երկրորդ ընթերցումը մենք ձեռնպահ կմնանք, իսկ այդ ընթացքում կքննարկենք ու կգանք որևէ եզրակացություն»,- ասաց Սեյրան  Օհանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ