07 12 2023

Տիկին Բադալյա՛ն, Ձեր քաղաքական հասունությունից չեմ ուզում. Հայկուհի Հարությունյան



ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը, թափուր տեղի համար առաջադրվել է Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը:

Նշենք, որ երկօրյա քննարկման ժամանակ քաղաքական մեծամասնությունը սուր հարցադրումներով , պատկերավոր ասած՝ սվիններով է հարցախեղդ անում թեկնածուին:  Իր այսօրվա ելույթում Հայկուհի Հարությունյանը փաստարկված ու կոշտ պատասխաններով արձագանքեց ՔՊ-ական յուրաքանյուր պատգամավորի հարցադրմանն ու դիտարկումներին:

Դիմելով ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանին Հայկուհի Հարությունյանն ասաց. «Տիկին Բադալյա՛ն, Ձեր քաղաքական հասունությունից չեմ ուզում , բայց ուզում եմ ամբողջ հանրությանը բացատրեք  քաղաքական հասունության ո՞ր ստանդարտով եք  գնահատում իրականացնում: Բացատրե՛ք էդ տվյալը օգտագործելով քաղաքական այդ հասունության ստանդարտը ո՞նց գնահատվեց, օրինակ,  ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ