06 12 2023

Իշխանության կողմից, իմ գործունեության սկզբում, որոշակի ճնշում եղել է. Հայկուհի Հարությունյան



 «Իշխանության կողմից իմ գործունեության սկզբում որոշակի ճնշում եղել է՝ մեկ զանգի տեսքով. կոնկրետ կայացվող որոշման շրջանակում «համագործակցության» վերաբերյալ առաջարկ էր, որը մերժվել է»,-  ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը։

Թե ում կողմից է եղել զանգը, նա չհայտնեց։

«Սովետական միության տարածված այդ զանգի ձևով էր ճնշումը։ Գործադիր մարմնին տեղեկացնելուց հետո դա բացարձակապես կրկնություն չի ունեցել»,- ասաց նա։

Մանրամասն՝տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ