03 12 2023

Ջերմաստիճանը կրկին բարձրանում է

Ջերմաստիճանը կրկին բարձրանում է

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-5-ին, 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և մառախուղ։ Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 4-7 աստիճանով։ Այդ մասին հայտնում են ՇՄ Հիդրոմետ ծառայությունից:

«Երևանում դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-5-ին, 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը սպասվում է անձրև։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -1 + 1, վաղը ցերեկը՝ +11+13։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը 0-5, ցերեկը՝ +7+11,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -3 +1, ցերեկը՝ +7 +10,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +10 +13,

Սևանա լճի ավազանում գիշերը՝ 0 +4, ցերեկը՝ +9 +13,

Լոռիում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+21,

Տավուշում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +21 +24,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0 -5, ցերեկը՝ +7+10,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +10+14,

Արարատում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +12+14,

Արմավիրում գիշերը՝ 0 -3, ցերեկը՝ +12+14,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2 +1, ցերեկը՝ +9+12,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +12+14,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +22+26,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +4+78, ցերեկը՝ +17+21»,-ասվում է կանխատեսման տեղեկագրում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ