02 12 2023

Շքեղության և հարմարավետության համադրություն. Լեհաստանում տեղի է ունեցել նոր Lexus LM-ի շնորհանդեսը



Շքեղության եւ հարմարավետության անգերազանցելի համադրություն. Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի է ունեցել ամբողջովին նոր Lexus LM-ի շնորհանդեսը:

Սա նոր խոսք է շքեղ դասի մեքենաների շուկայում:  Lexus LM-ի 4 եւ 7 նստատեղերով մոդելները ստեղծված են աննախադեպ տեխնոլոգիական լուծումներով:

Փոխադրամիջոցն ունի 2,5 լիտրանոց ինքնալիցքավորվող հիբրիդային էլեկտրաշարժիչ, անվտանգ եւ կայուն կառավարում: Այն համալրված է վերջին սերնդի Lexus Safety System + ակտիվ անվտանգության և վարորդի աջակցության համակարգերով: Դրանք կարող են հայտնաբերել վթարի ռիսկերի էլ ավելի լայն շրջանակ, անհրաժեշտության դեպքում փոխանցել ազդանշաններ, որոնք կօգնեն կանխել վթարները:

Հատուկ ձեւավորումն ու նոր տեխնոլոգիաներն ապահովում են հարմարավետությունը, նվազեցնում վարորդի ծանրաբեռնվածությունը եւ հոգնածությունը: Մոնիտորը մշտապես ստուգում է վարորդի զգոնությունը և կանգնեցնում մեքենան, եթե նա չի արձագանքում նախազգուշական ազդանշաններին:  Իսկ դռների վրա տեղադրված հատուկ սենսորները զգուշացնում են մոտեցող օբյեկտների մասին եւ կանխում հնարավոր պատահարները՝ կարգավորելով դռների բացվելու գործընթացը: 

Վարորդի համար ապահովված է նաեւ 360 աստիճանի տեսանելիություն՝ իրական ժամանակում գործող թվային հայելիների, էկրանների, մեքենայի բոլոր կողմերում տեղադրված տեսախցիկների միջոցով: Նեղ տարածություններում ճիշտ կողմնորոշվելու համար վարորդին հասանելի է նաեւ տեսարանը թռչնի թռիչքի բարձրությունից:

 Lexus-ը համատեղել է հաճելին հարմարավետության հետ: Lexus LM-ի առանձնահատկություններից է անձնական տարածքը, այն հարմարեցված է ինչպես աշխատանքի, այնպես էլ հանգստի համար: 4 նստատեղով փոխադրամիջոցն ապահովված է բարձրակարգ աուդիոհամակարգերով եւ շքեղ դասի մեքենաներում   երբեւէ ներդրված ամենամեծ՝ 48 դյույմանոց HD էկրանով:

Իսկ սենսորային վահանակների միջոցով հնարավոր է կառավարել ամեն ինչ ՝ մուլտիմեդիան,  նստատեղերը, որոնք  կարող են ամբողջովին հորիզոնական դիրք ընդունել, մերսել ու ջերմացնել: Նաեւ սրահի ջերմաստիճանը, լուսավորությունը, օդի որակն ու անգամ դեցիբելները կառավարելի են ընդամենը մեկ հպումով:

Այս լուծումները նորույթ են շքեղ դասի մեքենաների շուկայում: Կատարյալ խաղաղությունն ու անդորրը նոր LM-ի առաջնահերթությունն է եւ ամբողջովին համարժեք է նրա շքեղ բնույթին:  LM-ում ուղևորները կարող են հարմարավետորեն զրուցել, վայելել ֆիլմը կամ կենտրոնանալ աշխատանքի վրա: Այստեղ նրանց  տրամադրության տակ կա նաեւ սառնարան, անձնական լիցքավորման կայան, ընթերցանության լույսեր, բաժակների պահարաններ, հայելիներ: Իսկ դռների մոտ տեղադրված անձրեւանոցները ուղեւորներին կպաշտպանեն եղակային անակնկալներից:  Չորս տեղանոց LM-ում կիրառվել է «թաքնված տեխնոլոգիաների» մոտեցում՝ դիզայնի մեջ գրեթե անխափան կերպով ինտեգրելով մի շարք հարմարություններ: Դրանք ներառում են կարգավորվող սեղաններ, որոնք դուրս են ծալվում նստատեղերի հենակներից և կարող են պտտվել ուղեւորի նախընտրած ուղղությամբ:

Նոր LM-ը նաեւ աշխարհում առաջին մոդելն է, որն ունի ձայնի ճանաչման ֆունկցիա եւ արձագանքում է ուղևորների հրամաններին: Նստատեղերի երկրորդ շարքի խոսափողները տեղադրված են այնպես, որ ճանաչեն՝ աջ թե ձախ կողմի ուղևորն է խոսում: Այս ճշգրիտ նույնականացման շնորհիվ օդորակիչը, նստատեղի դիրքը և լուսավորությունը կարող են հարմարեցվել ուղևորի գտնվելու վայրին համապատասխան:

Ամբողջովին նոր Lexus LM-ի ինտերիերն այս ապրանքանիշի՝ «շքեղությունը անհատականացնելու» տեսլականի մարմանցումն է:

4 նստատեղով Լեքսուսը հիմնականում նախատեսված է բարձրակարգ ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների համար:

Իսկ 7 նստատեղով մեքենան հարմար է ընտանեկան ուղեւորությունների համար: Այն եւս ունի նույն շքեղությունը, հարմարավետությունն ու ֆունկցիաները:

Հեղափոխական լուծումներով նոր Լեքսուսը հասանելի է նաև Հայաստանում: 

Լեքսուս Եվրոպայի հանրային կապերի պատասխանատու Էթիեն Պլասն իր հարցազրույցում ասել է.

 «LM նշանակում է luxury mover՝շքեղ փոխադրամիջոց: Հենց շքեղությունն է այս մեքենայի հիմնական առանձնահատկությունը: Այն նախատեսված է VIP ուղեւորներին բացարձակ հարմարավետության պայմաններում փոխադրելու համար: Իսկ միջավայրն ու նստատեղերը նման են ինքնաթիռի բիզնես դասի կամ առաջին կարգի նստատեղերին: Մենք ունենք հսկայական էկրան, հրաշալի պատկեր, հարմարավետություն, շատ լռություն, մերսող նստատեղեր, ասել է, թե ամեն ինչ ձեր կյանքը լիարժեք դարձնելու համար:

Մենք ունենք հաճախորդների երեք խումբ: Առաջինը VIP ուղեւորափոխադրումներ կատարողներն են ՝ հյուրանոցներ կամ այլ ընկերություններ: Երկրորդ խումբը բիզնեսի մարդիկ են, ովքեր իրենց գործունեության մի մասն անցկացնում են շարժման մեջ։ Այսպիսով, նրանց անիվների վրա գրասենյակ է պետք, որպեսզի կարողանան կենտրոնանալ աշխատանքի վրա: Իսկ հաճախորդների երրորդ խումբը անհատներն են, մարդիկ, ովքեր կարող են ձեռք բերել յոթ տեղանոց նոր Լեքսուսը՝ որպես ընտանեկան փոխադրամիջոց»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ