Դեկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնում Հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների նոր փաթեթը, որը շահութահարկ է սահմանում ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների համար: Այս փոփոխությունները խորհրդարանի կողմից ընդունվել են նոյեմբերի 16-ին:
Ավտոներկրողներն այսօր հերթական ակցիայով ՀՀ նախագահականի նստավայրում էին.
«Աբսուրդային որոշում են կայացրել , մենք ԱԺ-ում էլ ասել ենք իրենց, որ այս օրենքն ընդունելու դեպքում ավտոներկրողները բազմաթիվ խնդիրներ կունենան, ոլորտը կտանենք անկման և շատ կարժ ժամանակամիջոցում Հայաստանը, որ այն դիրքը զբաղեցրել է ԵԱՏՄ շուկայում ավտոներկրման վաճառքի հետ կապված, այդ ամենը կընկնի ջուրը… Ոչ ոք չի կարող ավտոներկրողներին պարտադրի, ասի՝ անպայման պետք է 20% շահույթ ունենաս»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը