Կառավարությունն այսօր որոշման նախագիծ է քննարկել, որով նախատեսվում է «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում» միջոցառման համար հատկացնել 620,620.0 հազ. դրամ : Հիմնավորման մեջ նշված է, որ մետրոպոլիտենի գծի անվտանգ երթևեկության ապահովման համար անհրաժեշտ է գծում փոխել ժամկետանց և արատային ռելսերը, ինչպես նաև ռելսերի հետ պարբերաբար հպման արդյունքում մաշված անվազույգերը:
Կնքվել են պայմանագրեր՝ 4300 մետր ռելսի, 20 հատ միջանկյալ և 12 հատ գլխամասային վագոնների անվազույգերի ձեռքբերման նպատակով: Մետրոպոլիտենում ներկայումս շահագործվում է 30կմ երկարությամբ գիծ /2400 հատ ռելս/: Համաձայն բաց թողնված տոննաժի նորմերի կատարողական հաշվարկների՝ տվյալ պահին առկա են թվով 270 հատ ժամկետանց և 40 հատ արատային ռելսեր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը