01 11 2023

Ինքնությունը չպարզված քաղաքացին զենք-զինամթերք է թողել ավտոճանապարհին․ ՌՈ

Ինքնությունը չպարզված քաղաքացին զենք-զինամթերք է թողել ավտոճանապարհին․ ՌՈ

ՀՀ ՊՆ-ի տրածած հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություն են ստացել այն մասին, որ դեռևս ինքնությունը չպարզված քաղաքացին զենք-զինամթերք է թողել Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղից Զովք գյուղ տանող ավտոճանապարհի աջակողմյան հատվածում։

Նշված վայր մեկնած ՌՈ Աբովյանի բաժնի աշխատակիցները տեղում հայտնաբերել են ինքնաձիգներ, հրացան, առանց պայթուցիչների նռնակներ, փամփշտատուփեր։

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հաղորդում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ընթացող աշխատանքները շարունակական են լինելու։

ՌՈ-ն միաժամանակ հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ՌՈ տարածքային ստորաբաժանումներ՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ