Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ իրենց երկիրը Google-ի հետ քննարկումներ է անցկացնում՝ քարտեզների վրա աշխարհագրական վայրերի տեղանունները փոխելու խնդրի շուրջ։
Հրապարակումներից կարելի է եզրահանգել, որ խոսքը օկուպացված Արցախի՝ պատմական հայկական տարածքների, բնակավայրերի անվանումների մասին է, որոնք Ադրբեջանը ցանկանում է փոխել ադրբեջանական անվանումներով՝ դրանք ներկայացնելով որպես «իր տարածք»։
Նշվում է նաև, որ Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարության էլեկտրոնային անվտանգության ծառայության ղեկավար Սամիր Ռասուլովը հայտարարել է, թե «իրականությանը չհամապատասխանող՝ «սխալ» տեղանունները ջնջվելու են» և փոխարենը հայտնվելու են ադրբեջանական տեղանուններ, ինչը նշանակում է, որ կեղծելով պատմությունը և հայկական պատմական տարածքների անունները ձևախեղելով՝ Ադրբեջանը դրանք այսուհետ ներկայացնելու է որպես իր երկրի մաս։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը