Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են Հայաստանի սահմանների մոտ համատեղ զորավարժություններին։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ զորավարժությունները տեղի կունենան Նախիջևանում։
Զորավարժությունները կոչվում են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք – 2023» և նվիրված են Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին։ Համատեղ զորավարժությունները տեղի կունենան հոկտեմբերի 23-26-ը՝ երկու երկրների ռազմական անձնակազմի, ռազմական տեխնիկայի և ինքնաթիռների մասնակցությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը