15 10 2023

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հայաստանում հոկտեմբերի 15-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին, 19-ին՝ շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկը, 18-ին՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին շրջաններում՝  նաև ամպրոպ։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է ուժգնացում 16-19մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Armenia 15_10_23.png (313 KB)

Ըստ աղբյուրի՝ Երևանում հոկտեմբերի 15-ի ցերեկը, 17-ին, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին, 18-19-ին սպասվում է անձրև, 16-ին հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-18մ/վրկ արագությամբ։

Yerevan 15_10_23.png (30 KB)

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ