07 10 2023

Ինչպես լրացնել արցախցի երեխաների դիմումները 100 հազար դրամները ստանալու համար

Ինչպես լրացնել արցախցի երեխաների դիմումները 100 հազար դրամները ստանալու համար

ԼՂ-ից բռնի տեղահանված, մինչև 18 տարեկան անչափահասների համար նախատեսված 100 հազար դրամ միանվագ աջակցությունն ստանալու քայլերի հաջորդականությունը՝

. Քայլ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել  https://dimum.ssa.am հարթակ։
. Քայլ 2․ Ընտրել «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումներ» պատուհանը, ապա «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվածքներին միանվագ դրամական սոցիալական աջակցության դիմումներ» էջն ու սեղմել «Դիմումի մուտքագրում» կոճակը։
. Քայլ 3․ Անհրաժեշտ է լրացնել էլեկտրոնային հասցե և սեղմել «շարունակել»։ Ստուգման կոդը կուղարկվի Ձեր էլեկտրոնային հասեցին, որը կարող եք լրացնել համապատասխան դաշտում և շարունակել գրանցումը։
. Քայլ 4․ Բացված էջում անհրաժեշտ է լրացնել երեխայի մոր (կամ օրինական ներկայացուցչի) տվյալները։ Անհրաժեշտ բոլոր դաշտերը ճիշտ լրացնելուց և հաստատելուց հետո պետք է գրանցել երեխաների տվյալները:  
. Քայլ 5․ Երեխաների տվյալները գրանցել՝ «Մուտքագրել մինչև 18 տարեկան երեխաների տվյալները» կոճակով բացվող հարթակում։ Հաստատելուց հետո անհրաժեշտ է կցել՝ երեխայի ծննդյան վկայականի պատճենը, եթե դիմումատուն մայրն է, իսկ եթե դիմումը ներկայացնում է խնամակալը, ապա պետք է կցել երեխայի ծննդյան վկայականի պատճենը և խնամակալության փաստաթղթի պատճենը։
Փաստաղթերը կցելուց հետո՝ շարունակել լրացնել հաջորդ երեխայի տվյալները կամ ավարտել տվյալ դիմումի մուտքագրումը: 
. Քայլ 6․ Դիմումի մուտքագրումն ավարտելուց հետո գրանցված տվյալները կփոխանցվեն մշակման փուլ, և կտրվի համապատասխան ընթացք:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ